ՀԱՅ

ԳԼԻԶԻԳԵՆ նրբաքսուք 5 մլ

Նրբաքսուք ճաքճքված, հերպեսի նշաններով շուրթերի համար

Նրբաքսուք ճաքճքված, հերպեսի նշաններով շուրթերի համար, որը հանգստացնում և վերականգնում է շուրթերը, խոնավեցնում և պաշտպանում է շուրթերի վնասված մաշկը: Ունի հակավիրուսային ազդեցություն հերպեսի վիրուսի վրա:

Կիրառում. պարբերաբար քսել ախտահարված հատվածին 5 օր շարունակ՝ օրական 3-5 անգամ:

ԳԼԻԶԻԳԵՆ նրբաքսուքի ազդեցության մեխանիզմը

Գլիցիրիզինային թթուն ցուցաբերում է հակավիրուսային ազդեցություն հերպեսի վիրուսի դեմ:


Պացիենտի մոտ տհաճ երևույթներն անցնում են դեղամիջոցը 2-3 օր օգտագործելուց հետո: Գիտականորեն ապացուցված էֆեկտներ, որոնք ուղղված են վիրուսային վարակի ցիկլի տարբեր փուլերին, ինչպիսիք են` բջիջների ներթափանցումը, թաղանթների քայքայումը և նոր վիրուսային մասնիկների արտանետումը:


Նրբաքսուքում պարունակվող գլիցիրիզինային թթուն պատում է ախտահարված հատվածները բարակ շերտով և կանխում բակտերիաների և վիրուսների տարածումը։

ԳԼԻԶԻԳԵՆ նրբաքսուքի առավելությունները

Ունի արագ ազդեցություն

Չունի կողմնակի ազդեցություններ, չի վնասում լյարդը

Հարմար է երկարաժամկետ օգտագործման համար

Հարմար է հղիների համար

Հեշտ է օգտագործել

ԳԼԻԶԻԳԵՆ նրբաքսուքի հակացուցումներ

Հակացուցումներ

Դեղամիջոցը չի կարելի կիրառել, եթե կա գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ։

Կողմնակի ազդեցություններ

Հնարավոր են կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են առաջանալ դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների պատճառով: Պետք է դադարեցնել օգտագործումը, եթե կա քոր, բորբոքում և այլ անցանկալի երևույթներ։

ԳԼԻԶԻԳԵՆ նրբաքսուքի բաղադրությունը

Գլիցիրիզինային թթու

Նատրիումի մետաբիսուլֆիտ

Կարբոմեր

Ամոնիումի գլիցիրիզատ

Նատրիումի բենզոատ

Կալիումի սորբատ

Նատրիումի հիդրօքսիդ

Տրիէթանոլամին