ՀԱՅ

ՑԻԿԱՏՐԻՔՍ

Բույսերի բաղադրիչների համալիր՝ ուժեղացված մոլեկուլային բանաձևով, ցերամիդներով և սիլիկոնով

ՑԻԿԱՏՐԻՔՍ քսուքը խորհուրդ է տրվում.

01

Վիրահատություններից, վնասվածքներից, այրվածքներից հետո հետտրավմատիկ սպիների շտկման համար

02

Սպիերի, հետակնե սպիերի, ստրիաների (զոլեր, հղիազոլեր), կելոիդների համալիր բուժման ժամանակ

03

Սպիերի առաջացման վաղ շրջանում՝ պաթոլոգիական սպիերի կանխարգելման համար

04

Մաշկի վերականգնման համար ագրեսիվ կոսմետիկ պրոցեդուրաներից հետո՝ լազերային աբլացիա, դերմաբրազիա, միկրոնիդլինգ, RF լիֆթինգ:

Ակտիվ բաղադրիչներ․

Սիլիկոն

Սոճու էքստրակտ

Ասիական ցենտելլայի էքստրակտ

Ֆիտոսֆինգոզին

Խոլեստերոլ

Ցերամիդներ ՝
NP, AP, EOP

ՑԻԿԱՏՐԻՔՍ քսուքի
բաղադրիչները նպաստում են.

Վնասված մաշկի ապաքինմանը ՝ առանց սպիի հյուսվածքի ավելորդ ձևավորման

Արդեն ձևավորված սպիերի չափերի կրճատմանն ու հարթեցմանը

Մաշկի գույնի վերականգնմանը սպիի տեղում

Սպիի հյուսվածքի առաձգականության բարձրացմանը

Ինտենսիվ խոնավացմանը և սպիի հատվածի անհարմարություններից (ձգվածություն, չորություն, քոր) ազատմանը

* Կլինիկական լավագույն ազդեցությունը արտահայտվում է, երբ կիրառվում է 1 տարուց ոչ ավելի հին սպիերի վրա

ՑԻԿԱՏՐԻՔՍ քսուքը փորձարկվել է միջազգային կլինիկական հետազոտություններում, ներառյալ մանկական պրակտիկայում պրեպարատի՝ արդյունավետությունն ու անվտանգությունը ուսումնասիրող հետազոտություններում:

Օգտագործման եղանակ.

Քսել մաքուր և չոր մաշկին՝ տարածել թեթև մերսող շարժումներով։ Քսուքը և մերսումը պետք է իրականացնել օրական 2 անգամ՝ առնվազն 3 շաբաթ: